Մեքսիկան, Ինդոնեզիան, Կորեայի Հանրապետությունը, Թուրքիան և Ավստրալիան պայմանավորվել են համատեղ խորհրդակցություններ անցկացնելու շուրջ՝ հինգ երկրների համագործակցության կազմակերպություն (ՄԻԿԹԱ) ստեղծելու նպատակով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցչին:
Ձեռք բերված համաձայնագիրը ենթադրում է պարբերական հանդիպումներ՝ տնտեսական զարգացման մակարդակով և աշխարհում իրենց քաղաքական ազդեցությամբ նման հինգ երկրների միջև համագործակցության կայունացման համար:
2014թ. նախատեսվող հանդիպմանը, որը պետք է կազմակերպվի Մեքսիկայի կողմից, երկրները մտադիր են համատեղ հռչակագիր ընդունել:
Ստեղծվող ասոցիացիան նման կլինի BRICS-ին, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Ներկայում BRICS-ը միավորում աշխարհի բնակչության 45%-ին և համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը: