Կրակ են բացել Էրդողանի թիկնազորի ուղղությամբ

Անհայտ անձիք կրակ են բացել Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնազորի ուղղությամբ, երբ նա օդակայանից վերադառնալիս է եղել տուն, հաղորդում է թուրքական Zaman-ը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, կրակը բացել են Մուսատաֆա Քեմալ կամուրջին հարակից տարածքում: Նախնական տվյալներով՝ 7 կրակոց է հնչել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, և ընթանում է հետաքննություն: