Բիլ Գեյթսը Ctrl-Alt-Del կոմբինացիան սխալմունք է համարում

Բիլ Գեյթսն ընդունել է, որ Ctrl-Alt-Del ստեղների կոմբինացիայի ստեղծումը սխալ էր, և բացատրել է դա IBM-ի կողմից ճնշմամբ, hաղորդում է Verge-ը:

Microsoft-ը բացատրել է, որ ի սկզբանե համակարգ մուտք գործելը ծրագրվում էր կազմակերպել մեկ ստեղնի օգնությամբ, սակայն IBM-ի ինժեներները, որոնք նախագծել են IBM PC ստեղնաշարը, չեն ցանկացել առանձնացնել մեկ ստեղն այդ գործողության համար:

Գեյթսը նշել է, որ Ctrl-Alt-Del հրամանը ստեղծել է IBM-ի ինժեներ Դեվիդ Բրեդլին: Ctrl-Alt-Del հրամանն ի սկզբանե օգտագործվել է համակարգչի վերագործարկման համար:

Մեկնաբանել