iPhone 5s-ը չկարողացավ դիմակայել հրացանի գնդակին (տեսանյութ)

2013թ սեպտեմբերին Apple-ի ներկայացրած iPhone 5S սմարթֆոնն ունի նաև բացասական հատկանիշ․ այն չի կարող տիրոջը պաշտպանել հրազենային գնդակից: Ներկայացրած տեսանյութից պարզ երևում է, թե հրազենի կրակոցից ինչ է տեղի ունենում սմարթֆոնի հետ:

Հրաձիգն օգտագործել է բավական հզոր, $9000 արժողությամբ Barrett Model 82A1 հրացան, որի փամփուշտի արագությունը կազմում է 975 մ/վրկ: