Եվրոպայի խորհուրդը կքննարկի կոռուպցիան Ադրբեջանում

Ադրբեջանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մադրդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկների մասին «Կոռուպցիա. ապառնալիք օրենքի գերակայությանը» զեկույցում, որը պատրաստվել է էստոնացի խորհրդարանական Մաիլիս Ռեպսի զեկույցի հիման վրա, հաղորդում է haqqin.az-ը:

Զեկույցը կազմված է 63 հոդվածից և արտացոլում է Եվրոպայի խորհրդի երկրներում կոռուպցիայի մակարդակը և նրա դեմ պայքարը:

34-րդ հոդվածը ամբողջովին նվիրված է Ադրբեջանում «Գյուլարգեյթի» սկանդալին: Մասնավորապես՝ նշվում է, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի՝ արտերկրում գտնվող ռեկտոր Էլշադ Աբդուլաևը, 2012թ. սեպտեմեբրի 25-ին համացացնում տեսանյութ է տեղադրել իր և այդ ժամանակ մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հետ զրույցից, որի ժամանակ Ահմեդովան խոստացել է, որ 2005թ. ընտրություններում Աբդուլաևը պատգամավոր կընտրվի 1 մլն դոլարի դիմաց:

24-րդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը միջազգային Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2012թ. զեկույցում զբաղեցնում է 139-րդ տեղը և Եվրոպայի խորհրդի երկրների առաջին հնգյակում է յաս ցուցանիշով:

30-րդ հոդվածում նշվում է իրավապահ մարմինների կոռումպացվածության մասին:

36-րդ հովածը անդրադարձ է Ադրբեջանի այսպես ասած «խավիարային» քաղաքականությանը, որի նպատակը ԵԽԽՎ-ում և Եվրոպայի խորհրդում Բաքվի հասցեին քննդատական զեկույցների և փաստաթղթերի ընդունման կանխումն է:

46-րդ հոդվածում Ադրբեջանը նշվում է այն 11 երկրների շարքում, որոնք չեն միացել Կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատավության մասին կոնվենցիային:

Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:

Մեկնաբանել