Facebook-ը թույլատրել է հրապարակելուց հետո ևս խմբագրել գրառումները

Facebook-ն այսուհետ օգտատերերին հնարավորություն կտա տեղադրելուց հետո ևս խմբագրել սեփական գրառումները, հաղորդում է TechCrunch-ը: Գործառույթը հասանելի է ինչպես վեբ, այնպես էլ Android տարբերակի համար, իսկ iOS տարբերակը հասանելի կլինի շուտով:

Սոցցանցում կատարած գրառումը խմբագրելու համար հարկավոր է օգտվել կապույտ սլաքից, որը տեղակայված է գրառման պատուհանի վերին աջ անկյունում և ընտրել «խմբագրել գրառումը» հատվածը: Գրառման սկզբնական տարբերակը և փոփոխությունները հնարավոր կլինի դիտել՝ մուտք գործելով խմբագրման պատմություն: Այդ քայլը որոշ չափով կբացառի գրառումների հանդեպ օգտատերերի չարաշահումները:

Մեկնաբանել