Լիբիայի Ֆեզան նահանգն իրեն ինքնավար է հռչակել

Լիբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ֆեզան նահանգն իրեն ինքնավարություն է հռչակել։ Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, տեղի ցեղերն այսպիսի որոշում են կայացրել «համընդհանուր ժողովրդական կոնգրեսի (երկրի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի) թույլ աշխատանքի և Ֆեզանում լիբիացի ժողովրդի պահանջները չկատարելու պատճառով»։

Նահանգի նախագահ է ընտրվել Նուրի Մուհամադ ալ Քուիզին։ Տեղի կլանները շուտով մտադիր են նշանակել շրջանի ռազմական հրամանատարին, որի լիազորությունների շրջանակում կլինի սահմանների ու բնական ռեսուրսների, այդ թվում՝ նավթի հանքավայրերի պաշտպանությունը։

Ավելի վաղ իր ինքնավար կարգավիճակի մասին հայտարարել էր Լիբիայի Կիրենաիկա նահանգը։

Մեկնաբանել