Օբամայի վարկանիշը հասել է վերջին երկու տարիների ամենացածր մակարդակին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն անկում է ապրել՝ հասնելով վերջին երկու տարիների ամենացածր մակարդակին։ Այս մասին են վկայում ամերիկյան New York Times պարբերականի և CBS հեռուստաալիքի իրականացրած հարցման արդյունքները։

Այսպես, Միացյալ Նահանգների նախագահի աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացիների միայն 43%-ը։ Հարցվածների մոտ կեսին Օբամայի գործողությունները չեն գոհացնում։ Իսկ նրանում, որ նա հոգ է տանում հասարակ ամերիկացիների մասին, վստահ է ընդամենը 30%-ը։

Ի դեպ, վերջին ցուցանիշը, ինչպես նշում է New York Times-ը, տարեցտարի անշեղորեն նվազում է։ ԱՄՆ-ի քաղաքացիները հիմնականում դժգոհ են առողջապահության բարեփոխումից և նրանից, թե Օբամայի վարչակազմն ինչպես է լուծում տնտեսության խնդիրները։

Մեկնաբանել