Նախագահն ընդունել է Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին աշխատանքն ավարտող Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին, ընդունված որոշումներին, եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմնի կողմից քննարկված արդիական հարցերին, որոնք եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից բացի, ներառել են նաև աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներն ու մարտահրավերները, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքները և պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Հոգևոր առաջնորդները ևս մեկ անգամ կարևորել են նախագահի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, նախագահի ելույթում հնչած համազգային կարևորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները:

Մեկնաբանել