iPhone 5-ը և 5S-ը կլիցքավորվեն ցանկացած պայմաններում

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունն սկսել է Mipwr Dynamo նոր նախագծի համար միջոցների հավաքագրման գործընթացը, հաղորդում է Mashable-ը: Այն իրենից ներկայացնում է iPhone 5 և iPhone 5S սմարթֆոնների լիցքավորման սարք: Mipwr Dynamo-ի օգնությամբ հնարավոր է լիցքավորել սմարթֆոնը ցանկացած պայմաններում:

30 վրկ խոսակցության համար հարկավոր է իրականացնել 1ր «ֆիզիկական վարժություն»: Բացի այդ՝ սարքը ներկառուցված հավելյալ մարտկոց ունի, որը լիցքավորվում է USB լարի միջոցով և ապահովում է 2 ժ աշխատանք՝ խոսակցական ռեժիմում:

Նախագծի հեղինակները 30 օրում ծրագրում են հավաքագրել $78 հազ՝ Mipwr Dynamo-ի զանգվածային արտադրությունը կազմակերպելու համար:

Մեկնաբանել