Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 515-ի

Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկարաշարժի զոհերի թիվը հասել է 515-ի, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր 400 զոհվածի մասին։

Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Բժիշկները հայտարարել են, որ հիվանդանոցներում տեղերը չեն բավարարում բոլոր տուժածների համար։ Բանակն ուղղաթիռներով նրանց հարևան շրջաններ է տեղափոխում։