Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը` սեպտեմբերի 28-ին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին, «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 11:30-13:30-ը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը` ժամը 14:00-ին, Կոմիտասի այգու պանթեոնում: