Պայթյուն Դամասկոսում. 20 զոհ և ավելի քան 30 վիրավոր

Սեպտեմբերի 27-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ռանկուս քաղաքի մզկիթի առջև ավտոմեքենա է պայթեցվել, հաղորդում է Reuters-ը: Պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ, մոտ 30-ը վիրավորվել են:

Գործակալությունը, վկայակոչելով մերձակայքում գտնվող ակտիվիստներին, հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքից հետո:

Ակտիվիստներից մեկը Reuters-ին ասել է, որ պայթյունից հետո կարճ ժամանակ անց կառավարական ուժերը սկսել են ռմբակոծել նույն տարածքը, ինչի արդյունքում առնվազն մեկ մարդ է զոհվել:

Մեկնաբանել