Մ.Մարտիրոսյանն ազատվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից, հաղորդում են Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:

Սեպտեմբերի 26-ին հաղորդվել էր, որ Դատական դեպարտամենտի ղեկավարը կասկածվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել էր:

Մեկնաբանել