Հունաստանում ձերբակալվել է աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը

Հունասստանի ոստիկանությունը ձերբակալել է աջ ծայրահեղական «Ոսկե լուսաբաց» կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսին և կուսակցության հինգ պատգամավորների, որոնք կասկածվում են հանցավոր կազմակերպության ստեղծման մեջ, հաղորդում է BBC-ն:

Այս գործողությունները ձեռնարկվել են համատարած զայրույթի ֆոնին, որը համար պատճառ էր հանդիսացել սեպտեմբերի 18-ին նեոնացիստների խմբի կողմից հակաֆաշիստ երաժիշտ Պավլոս Ֆիսասի սպանությունը:

Սպանության գործով մեղադրյալը ոստիկանությանը հայտնել էր, որ ինքը ծայրահեղական «Ոսկե լուսաբացի» կողմնակից է (չնայած կուսակցությունը անմիջապես հերքել էր նրա հետ որևէ կապի առկայությունը), ինչպես նաև  Ֆիսասի սպանության առնչությամբ գաղտնազերծվել էին կուսակցության մի քանի պատգամավորների հեռախոսազրույցները:

Կուսակցությունը 300 հոգանոց խորհրդարանում 18 մանդատ ունի, անցած տարվա ընտրություններում այն ստացել էր 7% ձայն: Կուսակցության նկատմամբ վստահությունը օրեցօր մեծանում է՝երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգընթաց:

Հատկանշական է, որ ձերբակալություններից հետո «Ոսկե լուսաբացը» իր կայքում կուսակցության կողմնակիցներին բողոքի ակցիայի կոչ է արել: