Հայ-ադրբեջանական համակեցություն Դեբեդի մյուս ափին

Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հյուսիս` Վրաստանի գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի երկրամասում Միրզոևկա անունով գյուղ կա: Այս գյուղը նախկինում կոչվում էր Ասորիքենդ: Միրզոևկայի հայկական դպրոց են հաճախում նաև տեղի ադրբեջանցի երեխաները, սովորում հայերեն: ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը պատմում է ավելին: