Իրանի նախագահի վրա հավկիթներ և կոշիկներ են նետել

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վրա Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալուն պես հավկիթներ և կոշիկներ են նետել, հաղորդում է New York Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանում, որտեղ հավաքվել էին մոտ հարյուր պահպանողականներ, որոնք դեմ են Իրանի միջուկային ծրագրի հարցում Արևմուտքին զիջումների գնալուն:

Ավելի վաղ Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ 68-րդ նստաշրջանին, հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Սակայն պահպանողականների զայրույթն ավելի է խորացել սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ Ռոհանիի հեռախոսազրույցից հետո:

Մեկնաբանել