Վարչապետը Արագածոտնի և Սյունիքի մարզպետների նոր տեղակալներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

Աբգարյանը ծնվել է 1982 թ. մայիսի 21-ին՝ Արագածոտնի մարզում: 1996-1999 թթ. սովորել է Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1999-2004 թթ.՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետում, ունի պատմաբան-իրավագետի որակավորում:

2008–2011 թթ. աշխատել է՝ որպես Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն, 2009–2013 թթ.՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար: 2013 թ. առ այսօր աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի պաշտոնում, 2013 թ. սեպտեմբերի 25-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ:

Կուսակցական պատկանելությունն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ։

Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 11-ին՝ ք. Գորիսում: 1985-1987 թթ. Սովորել է Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, 1989-1992 թթ.՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում:

1992-1995 թթ. աշխատել է՝ որպես Գորիսի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վերստուգիչ տեսուչ, 1996-1997 թթ.՝ Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ: 2000-2004 թթ. եղել է Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, 2004-2005 թթ.՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ‎ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ: 2005-2013 թթ. աշխատել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ‎‎ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնում:

Կուսակցական պատկանելությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել