Human Rights Watch-ը քննադատել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևը

ԱՄՆ-ում տեղակայված Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատության է ենթարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 28-ին ընդունած բանաձևը, հաղորդում է France Press գործակալությանը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Բոլոպյոնին:

«Այս բանաձևն քիմիական զենքի և երկրում կատարված մյուս հանցագործությունների հարցում արդարադատություն չի ապահովում»,- ասել է Բոլոպյոնը: Վերջինս նաև նշել է, որ կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել «Սիրիայում զանգվածային սպանությունների բոլոր մեղավորներին»: 

Ավելի վաղ HRW-ն քիմիական զենքի կիրառման համար մեղավոր էր համարել Սիրիայի իշխանություններին: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ին միաձայն քվեարկել է Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի օգտին: Բանաձևը Սիրիային պարտադրում է ոչնչացնել քիմիական զենքի բոլոր պաշարները, ինչպես նաև առանց խոչընդոտների մատչում տրամադրել միջազգային փորձագետներին: