Օժանդակության համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև

Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Օժանդակության համաձայնագիր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարում» ծրագրի  շուրջ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝   կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերն Հիլիարդը: