Տիգրան Կարապետյանը նշանակվել է վարչապետի օգնական

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։

Կարապետյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 11-ին, ք. Երևանում:

1993-1994 թթ. Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան քոլեջում, 1994-1996 թթ.՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի տնտեսագիտության և առևտրի ֆակուլտետում, 2002-2006թթ. կրթությունը շարունակել է Միլանի պետական համալսարանի միջազգային գիտությունների և եվրոպական կառույցների ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը՝

1995-1996 թթ.- «Սամարա ավիաուղիներ» Ջոյնթ Ստոք ԲԸ  ներկայացուցիչ, Իտալիա

1996-1998 թթ.-«Դելտա-Արմենիա» ՓԲԸ միջազգային փոխադրողի ներկայացուցիչ, Երևան, Հայաստան

1996-1998 թթ.-«Կաստելետտի» ԲԸ ներկայացուցիչ, Հայաստան

2005-2007 թթ.-Սան Լազարոյի գրադարանի պատասխանատու, Իտալիա

2007-2012 թթ.-«Մուրադ-Ռաֆայել» հայկական քոլեջի մշակութային իրադարձությունների պատասխանատու

2012 թ. – Իտալիայում Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ

2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ վարչապետի օգնական

Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իտալերենի և ֆրանսերենի: Ամուսնացած է, Կուսակցական պատկանելությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն