Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալները՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.80C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     3.50C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.00C