Բան Կի Մունը կհանդիպի սիրիական ընդդիմությանը

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Նյու Յորքում հանդիպել է Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային  կոալիցիայի նախագահ Ահմադ Ջաբրային, հաղորդում է BBC-ն:

Վերոնշյալ հանդիպումից հետո Բան Կի Մունի տարածած հայտարարությունում ասված է, որ Ահմադ Ջաբրան պատրաստ է ընդդիմության պատվիրակություն ուղարկել Սիրիայի հարցով նոյոմբերին կայանալիք համաժողովին, որը հայտնի է՝ որպես «Ժնև-2»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Ազգային կոալիցիային համաձայնության գալ մյուս ընդդիմադիր ուժերի հետ՝ Ժնև միասնական պատվիրակություն ուղարկելու համար: