ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Օբամայի՝ պետական ապարատի ֆինանսավորման մասին վերջնագիրը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն արտահերթ նիստին մերժել է Բարաք Օբամայի վերջնագիրը՝ ընդունելով պետական ապարատի ֆինանսավորման օրենքի իր տարբերակը, հաղորդում է BBC-ն։
Հանրապետականներն այդ կերպ մեկ տարով հետաձգել են առողջապահության բնագավառում բարեփոխումների հիմնական ցուցանիշներից մեկի իրականացումը։
Ավելի վաղ Սպիտակ տունը սպառնացել էր վետո կիրառել նման որոշման վրա։
Եթե կառավարությանը ֆինանսավորելու մասին օրենքը չընդունվի մինչև հոկտեմբերի 1-ը, ապա պետական ապարատի աշխատանքը, այդ թվում պետական աշխատողների և զինվորականների աշխատավարձերի վճարումը փաստացի կդադարեցվի։

Մեկնաբանել