Նաթանյահուն ԱՄՆ-ում կպատմի Իրանի մասին ողջ «ճշմարտությունը»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը կանցնի մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության ունեցած տվյալների համաձայն՝ բանակցություններին գլխավոր ուշադրությունը կսևեռվի ոչ թե իսրայելա-պաղեստինյան խաղաղ նախաձեռնությանը, այլ իրանական միջուկային ծրագրին: 
«Ժպիտների ու քաղցր ելույթների ժամանակն անցել է: Ժամանակն է՝ ամբողջ աշխարհն իմանա Իրանի մասին ճշմարտությունը»,- նշել է Նաթանյահուն Թել Ավիվի օդանավակայանում՝ մինչ ինքնաթիռ նստելը:

Նաթանյահուն պատրաստվում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: