Վերջին հրաժեշտը Սոս Սարգսյանին

Երևանի Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել անվանի հայ դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պետական այլ գործիչներ։

Սիրված դերասանի հուղարկավորությունը տեղի է ունեցել ժամը 14:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում: