Կարմիր խաչը ցանկանում է արգելել բռնությունները համակարգչային խաղերում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խնդրանքով դիմում է հակամարտություններին նվիրված համակարգչային խաղերի ստեղծողներին, դրանցում ներառել ռազմական գործողությունների վերաբերյալ ժնևյան բանաձևերը, հաղորդում է BBC-ն:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ բազմաթիվ «հրաձիգերի» կանոններ խրախուսում են բռնության կիրառումը՝ միչև անգամ ռազմական հանցագործություններ՝ խաղաղ բնակչության սպանություն:

Հայտնի ընկերություններից մեկը՝ Bohemia Interactive Studio-ն, որը զբաղվում է համակարգչային խաղերի ստեղծմամբ, BBC-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ իրենց ընկերությունը համաձայնություն է տվել Կարմիր խաչի առաջարկին:

Մեկնաբանել