Նիգերիայի հյուսիսում սպանվել են տասնյակ ուսանողներ

Նիգերիայի հյուսիսում քոլեջի հարձակման հետևանքով սպանվել են տասնյակ ուսանողներ: Հարձակման մեջ կասկածվում են «Բոկո Հարամ» իսլամիստական շարժման անդամները, հաղորդում է BBC-ն: Շարժումը իր նպատակն է հռչակել Նիգերիայի հյուսիսում խալիֆայության ստեղծումը՝ հիմնված շարիաթի օրենքների վրա: Հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաքից ոչ այդքան հեռու գտնվող Յոբե Դամատուրու նահանգի Գուջբա գյուղի գյուղատնտեսական քոլեջում: Զոհերի հստակ թիվը դեռ բարդ է նշել, սակայն տարբեր տվյալների համաձայն՝ նրանց թիվը կարող է կազմել 40-50 մարդ:

Ընթացիկ տարվա մայիսին Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթան հրահանգել է «Բոկո Հարամի» դեմ զինված գործողություններ սկսել, և մայիսի 14-ին երկրի հյուսիս-արևելքում հայտարարվել է արտահերթ դրություն:

Շատ իսլամիստներ հարկադրված են եղել թողնել երկրի հյուսիս-արևելքոմ գտնվող իրենց բազաները, և  նրանց ակտիվությունը մարել է: Սակայն սրան հաջորդել է իսլամիստների պատասխան հարձակումները:

Հունիսին նրանք երկու հարձակում են իրականացրել այս շրջանի երկու դպրոցների վրա, որի հետևանքով սպանվել է համապատասխանաբար 9 և 13 դպորացական:

Հուլիսին Մամուդո գյուղի վրա հարձակման հետևաքնով մահացել է 42 մարդ:

Շարժման առաջնորդը Աբուբաքր Շեկաուն է: Նիգերիայի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ նա փոխհրաձգության հետևանքով մահացել է:

Այնուհետ հայտնվել են չհաստատված տվյալներ, որ նա կարող է կենդանի լինել: