Թուրքիայում սկսվել է «Ժողովրդավարացման փաթեթի» հրապարակումը

Այս պահին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության շենքում սկսել է «Ժողովրդավարացման փաթեթի» հրապարակումը, որը թուրքական մամուլում պաշտոնական անվանումից բացի կոչվում է նաև «Քրդական փաթեթ»:

Փաթեթն առնչվում է թուրք-քրդական խաղաղության գործընթացին, թեև ավելի լայն ընդգրկում ունի: Երկրի կառավարությունն այն ներկայացնում է որպես շարունակական ժողովրդավարացման հերթական քայլ: Էրդողանի խոսքով՝ շատերին անակնկալի է բերելու «Ժողովրդավարացման փաթեթը», որով Թուրքիան կազատվի «շղթաներից ու բազմատեսակ ցավերից»:

Թուրքական մամուլն անդրադարձել է «Ժողովրդավարացման փաթեթում» հնարավոր փոփոխություններից մի քանիսին: Այսպես Star-ը գրում է, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներում կվերացվի «Թուրք եմ, ճշմարիտ եմ» երդումը: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ոչ թուրք երեխաները կազատվեն ամեն առավոտ «ես թուրք եմ» ասելու պարտադրանքից:

Haberturk-ն էլ գրել է, որ փոփոխություններ կլինեն թուրքական տառերի մասին օրենքում. կթույլատրվի օգտագործել երերք տառ՝ Q,X,W, որոնք գոյություն ունեն քրդերենում (կուրմանջի): Թեպետ այբուբենի մեջ այս տառերը չեն մտնի, սակայն կթույլատրվի դրանց օգտագործումը, ինչը մինչ այդ արգելված էր օրենքով:

Մեկնաբանել