Ալիևի պատիվն ու արժանապատվությունը կպաշտպանեն օրենքով

Ադրբեջանում անհրաժեշտ է ընդունել նոր օրենք երկրի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը այսօր՝ սեպտեմբերի 30-ին՝ մեջլիսի աշնանային նստաշրջանի առաջին նիստին, հաղորդում է haqqin.az-ը:

Նրա խոսքով՝ մի շարք թեկնածուներ նախագահական ընտրություններին մասնակցում են 90-ականների մակարդակով:

«Նրանք վարկաբեկում են նախագահին: Անհիմն կերպով հնչում են մեղադրանքներ: Կարո՞ղ ենք մենք արդյոք պաշտպանել նախագահին: Չմոռանանք, որ նախագահը առնվազն երեք բարձրագույն կարգավիճակ ունի՝ երկրի նախագահն է, գերագույն հրամանատարը և բարձրագույն գործադիր իշխանության ղեկավարը: Սակայն ընդդիմությոունը վիրավորում է այդ կարգավիճակները, իսկ մենք չենք կարող պաշտպանել նախագահին իրավական հիմքով: Մենք կարող ենք փոխել օրեսնդրությունը», -ասել է նա:

Ասկերովի խոսքով՝ քաղաքացիներին վիրավորելու և զրպարտելու համար պատիժները օրենսդրորեն խստացվել են գարնանային նստաշրջանին՝ առաջարկելով չհապաղել այս հարցում և նախագահի հետ կապված օրենքը քննարկել հենց այս նստաշրջանում:

Մեկնաբանել