Հաստատվել են հեռակա ասպիրանտուրայի տեղերը

Կթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ապրիլիի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը,  հրաման է  ստորագրել «ՀՀ 2013/2014 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին»:

Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, ըստ հրամանի` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրատական տեղ: