Վիլնյուսում կցուցադրվեն Փարաջանովի աշխատանքները

Վերջին ընթրիքը, Սերգեյ Փարաջանով, 1988

Հոկտեմբերի 2-4-ը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Վիլնյուս` մասնակցելու ԵՄ նախարարների խորհրդում Լիտվայի նախագահության շրջանակում Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Հասմիկ Պողոսյանը ներկա կլինի նաև Լիտվայի Սեյմասում կայանալիք «Մենք նկարում ենք Հայաստանը» խորագրով մանկական նկարչական ցուցահանդեսին:

«Մենք նկարում ենք Հայաստանը» խորագրով  մանկական նկարչական մրցույթում հաղթող է ճանաչվել 12 լիտվացի երեխա, ինչպես նաև լավագույն 100 նկարչական աշխատանք, որոնք կընդգրկվեն «Մենք նկարում ենք Հայաստանը» մրցույթին նվիրված պատկերագրքում: Հասմիկ Պողոսյանը մրցույթի հաղթողներին կհանձնի ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր: