Nike-ի առաջատար դիզայները տեղափոխվում է Apple

Apple ընկերությունն աշխատանքի է վերցրել Բեն Շաֆերին, որը Nike-ի առաջատար դիզայներն է և ղեկավարում է փորձարարական արտադրանքի նախագծման բաժինը, հաղորդում է Mashable-ը: Շաֆերը մասնակցել է Flyknit ուլտրաթեթև կոշիկների, ֆիթնես-թևնոցի և ակտիվ հանգստի սիրահարների համար նախատեսված Nike FuelBand քայլաչափի ստեղծմանը:

Nike-ի արտադրանքը ճանաչված է Apple-ի թոփ մենեջերների մոտ՝ գլխավոր տնօրեն Թիմ Կուկն, օրինակ, FuelBand է օգտագործում: Շաֆերը Apple-ի կազմում հավանաբար կզբաղվի iWatch «խելացի» ժամացույցների և այլ էլեկտրոնիկայի մշակմամբ:

Nike-ը հաստատել է Շաֆերի՝ ընկերությունը լքելու մասին տեղեկությունը: