ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումից ամենաշատը Թուրքիան կշահի. Գյուլ

ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումից ամենաշատը կշահի Թուրքիան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է Hurriyet Daily News-ը: 

«Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծման դեպքում ամենաերջանիկը Թուրքիան կլինի: Կա երկու այլընտրանք. մեկը Իրանի միջուկային զենք արտադրելու հնարավորությունը պատերազմի միջոցով կանխելն է, մյուսը՝ Իրանի հայտարարությունը, որ ինքը միջուկային զենք է ստեղծել: Երկու դեպքում էլ մենք անհանգստանալու առիթ ունենք», – ասել է Գյուլը՝ հավելելով, որ վերոհիշյալ երկու երկրների մերձեցումից այսպիսով Թուրքիան կշահի: Ըստ Գյուլի՝ հարցը միայն միջուկային զենքի ստեղծումը չէ, այլև տնտեսությունը: Թուրքական բանկերև իրանականների հետ չեն կարող գործարքներ իրականացնել հսկայական պատժամիջոցների հետևանքով: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Հեռախոսազրույցը տևել է 15 րոպե և անցել է ընկերական մթնոլորտում:

ԱՄՆ-ի և Իրանի նախագահների զրույցը առաջին բանակցություններն էին երկու երկրների ղեկավարների միջև 34 տարվա դադարից հետո: