Ադրբեջանը հոկտեմբերի 1-ից ստանձնում է ՄԱԿ-ի ԱԽ նախագահությունը

Վաղվանից՝ հոկտեմբերի 1-ից, Ադրբեջանը կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Սա կառույցում Բաքվի արդեն երկրորդ նախագահությունն է:

Նախագահությունը Ադրբեջանին կփոխանցի Ավստրալիան:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խոհուրդը խաղաղության  և անվտանգության ապահովման գլխավոր պատասխանատուն է:

Խորհրդի կազմում 15 անդամ է, այդ թվում՝ հինգ մշտական անդամներ՝ Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը: Մնացած 10-ը ոչ մշտական անդամներն են, որոնք Գլխավոր ասամբելայի կողմից ընտրվում են երկու տարի ժամկետով:

Անդամ երկրներից յուրաքանչյուրը նախագահում է մեկ ամիս:

Ադրբեջանը խորհրդի ոչ մշտական անդամ առաջին անգամ ընտրվել է 2011թ. հոկտեմբերին՝ 2012-2013թթ. համար և առաջին անգամ նախագահ է 2012թ. մայիսին: