iPad mini 2․ ոսկեգույն կաղապար և մատնահետքերի սկաներ

Երկրորդ սերնդի iPad mini պլանշետի կաղապարը կներկայացվի նույն ոսկեգույն, «տիեզերական մոխրագույն» և, հավանաբար, արծաթագույն տեսքով, ինչ iPhone 5S-ը, հաղորդում է TechCrunch-ը:

Apple-ի թարմացված պլանշետը կունենա նաև Touch ID մատնահետքերի սկանավորման գործառույթ, A7 պրոցեսոր և 1 Գբ օպերացիոն հիշողություն, իսկ կստանա՞ Retina էկրան, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Apple-ը կներկայացնի iPad-ի միանգամից երկու նոր մոդել՝ բարձրորակ և ոչ այնքան բարձրորակ էկրանով:

Պլանշետները, հավանաբար, կներկայացվեն 2013թ․ հոկտեմբերին, շնորհանդեսին մասնակցելու հրավերներ ընկերությունը դեռ չի ուղարկել:

Մեկնաբանել