Աշնանային ծառատունկը` նոյեմբերի 1-25-ը

Երևանի քաղաքապետարանում սեպտեմբերի 30-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ աշնանային ծառատունկն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազ. ծառ: Քաղաքապետն աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար:

Մեկնաբանել