Հոկտեմբերի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 18:00-ը: Ճոպանողու ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ` ամենօրյա աշխատանքային ժամերը մեկ ժամով կարճացնելու որոշումը պայմանավորված է օրերի տևողության կրճատմամբ:
«ՏաԹևեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր` բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:
Տոնական օրերին, Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:
«ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: