Անթույլատրելի է հանդուրժել Երևանի կենտրոնում անավարտ շինհրապարակները. քաղաքապետ

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Հատկանշելով, որ այլևս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը, Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպում կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի տվյալ կիսակառույցների հետագա ճակատագիրը: Քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց, համաձայն որի էլ դրանց հետ կապված վերջնական որոշումներ կկայացվեն:

Մեկնաբանել