Առաքել Մարտիկյանը` ՀԱՊԿ-ում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ. Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87 թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան: Պարգևատրվել է ՀՀ կառավարական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի 2 դուստր: