Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

1990թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ը սահմանվել է Տարեցների միջազգային օր (International Day of Older Persons): Սկզբնապես այս օրը նշվել է Եվրոպայում, որից հետո տարածվել ԱՄՆ-ում, իսկ 1990-ականների վերջին՝ ամբողջ աշխարհում:

Այս օրը հատուկ նշվում է սկանդինավյան երկրներում: Բազմաթիվ հեռուստատեսային և ռադիոծրագրեր են հեռարձակվում՝ հաշվի առնելով տարեց մարդկանց նախապատվությունները: Հոկտեմբերի 1-ին անցկացվում են զանազան փառատոններ, տարեցների իրավունքներին և հասարակության մեջ նրանց դերին նվիրված համաժողովներ:

ՄԱԿ-ը երկրներին կոչ է անում ապահովել այնպիսի պայմաններ, որոնցում տարեց մարդիկ կարողանան ոչ միայն ավելի երկար ապրել, այլև վայելել որակյալ, հագեցած, լիարժեք և հաճույք պարգևող կյանք:

Մեկնաբանել