Sony-ն 2014-ին կարող է վաճառել 65 մլն սմարթֆոն

Sony Mobile-ը 2014թ․ ֆինանսական տարվա ընթացքում, որը կսկսվի 2014թ․ ապրիլին և կավարտվի 2015թ․ մարտին, մտադիր է իրացնել 65 մլն սմարթֆոն, հաղորդում է BusinessInsider-ը: Այս ցուցանիշը 55%-ով ավելի է, քան ընթացիկ տարվա համար նախատեսված 42 մլն սարքավորման իրացումը:

Sony-ն ծրագրում է համալրել իր սարքավորումների տեսականին ոչ միայն Qualcomm բջջային պրոցեսորներով աշխատող սմարթֆոններով, այլև մի քանի մոդելներով՝ ստեղծված MediaTek-ի լուծումներով և Firefox OS օպերացիոն համակարգով աշխատող նոր գաջեթով:

Արդյունքում, 2014թ․ բջջային հեռախոսների թայվանական պայմանագրային արտադրողները հնարավորություն կունենան Sony-ից բավական մեծ պատվերներ ստանալ: Ընկերության գործընկերների ցուցակում են Arima Communications-ը, Compal Communications-ը և Foxconn/FIH Mobile-ը:

Մեկնաբանել