«Ինտերնետ էքսպրես» USB մոդեմը` նաև 3G ցանցում

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի» «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդներն այժմ կարող են 4G/LTE ցանցում գործող «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմն օգտագործել նաև 3G ցանցում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն» առաջարկում է «Ինտերնետ էքսպրես» հետվճարային սակագնային պլանի երկու տարբերակ, որոնք ֆիքսված ամսավճարի դիմաց տրամադրում են անսահմանափակ գերարագ ինտերնետ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» 4G/LTE ցանցում: Ընդ որում` մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ էքսպրես» մոդեմը տրամադրվում է անվճար:

Մեկնաբանել