Գլխավոր Լրահոս

Գևորգ Կոստանյանը` Գլխավոր դատախազ

Գևորգ Կոստանյանը` Գլխավոր դատախազ

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում ընտրվեց ՀՀ Գլխավոր դատախազ: Քվեարկությանը մասնակցած 108 պատգամավորից կողմ քվեարկեց 103-ը, դեմ` 3-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:

Գևորգ Կոստանյանը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին, ասաց. «Կառուցում ենք մեր Հայաստանը միասին»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ քվեարկությունից հետո նշեց. «Ես համոզված եմ, որ ինքը պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ, գոնե իր աշխատած տարիներին մենք դրանում համոզվել ենք»:

Ավելի վաղ խմբակցություններն իրենց դիրքորոշումն էին հայտնել Գլխավոր դատախազի ընտրության հարցում.«Ժառանգությունը» և ՀԱԿ-ը դեմ էին քվեարկելու, ՀՀԿ-ն` կողմ, ՀՅԴ-ն նշել էր, որ չունի միասնական դիրքորոշում, իսկ ԲՀԿ-ն տեսակետ չէր հայտնել:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ԱԺ-ին էր ներկայացրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում