YouTube-ը ներկայացրել է սեփական Music Awards մրցանակը

YouTube-ը ներկայացրել է սեփական երաժշտական մրցանակը՝ YouTube Music Awards-ը, հաղորդում է Mashable-ը: Մրցանակի կարժանանան այն երաժիշտներն ու կատարումները, որոնք վերջին մեկ տարում եղել են ամենահայտնիները՝ տեսահարթակի օգտատերերի շրջանակում:

Մրցանակի 6 անվանակարգի հավակնորդների ամբողջական ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 17-ին: YouTube-ում կտեղադրվեն թեկնածուների պաշտոնական երաժշտական տեսանյութերը, համերգների ձայնագրությունները, հարցազրույցներն ու այլ տեսանյութեր, որոնք կօգնեն կողմնորոշվել ընտրության հարցում:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ․ նոյեմբերի 3-ին Նյու-Յորքում:

Մեկնաբանել