Բիլ Գեյթսին ցանկանում են վռնդել Microsoft-ից

Microsoft ընկերության երեք ազդեցիկ ներդրողները, որոնցից յուրաքանչյուրն ունի 5% կորպորացիոն բաժնետոմս, ցանկանում են հեռացնել Բիլ Գեյթսին ընկերության տնօրենների խորհրդի պաշտոնից, հաղորդում է Reuters-ը: դեռ պարզ չէ՝ արդյո՞ք համաձայն կլինեն այս որոշման հետ ընկերության մյուս 20 բաժնետերերը:

Խոշոր IT ընկերության հիմնադրին մեղադրում են այն հարցում, որ նա դեմ է նոր ռազմավարությունների կենսագործմանը: Ներդրողները նաև կարծում են, որ Գեյթսը սահմանափակում է Microsoft-ի գործադիր տնօրենի լիազորությունները և խոչընդոտում փոփոխությունների իրագործմանը: Անհանգստությունները վերաբերում են նաև այն փաստին, որ Գեյթսը, որը հանդիսանում է Microsoft-ի 4,5% բաժնեմասի սեփականատերը, մեծ ժամանակ է տրամադրում իր բարեգործական ֆոնդին, ինչը բերում է ընկերության բաժնետոմսերի արժեզրկման:

Ներկա պահին ընկերությունը նախկին գլխավոր տնօրեն Բալմերին փոխարինող է փնտրում: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն Ford-ի ղեկավար Ալան Մուլալին է:

Մեկնաբանել