Yahoo!-ն կգնի խաղադրույքների ծրագրային մշակմամբ զբաղվող Hitpost-ը

Yahoo!-ն ծրագրում է ձեռք բերել սպորտային մրցույթների շուրջ խաղադրույքներ անելու համար նախատեսված Hitpost բջջային ծրագրերի մշակման ծառայությունը, հաղորդում է TechCrunch-ը:

Hitpost-ը հիմնադրվել է Ահարոն Կրեինի (Aaron Krane) կողմից՝ մի շարք ներդրողների հետ համատեղ, որոնց թվում են Khosla Ventures-ն ու Floodgate-ը: Ավելի վաղ Կրեինը մասնակցել է Slide ընկերության սոցխաղերի ծրագրային մշակման գործին, որն այնուհետև գնել է Google-ը:

Hitpost-ը ստեղծել է մի քանի հանրահայտ բջջային ծրագիր, ներառյալ SportsBet-ը, որի բեռնումների քանակը Google Play օնլայն խանութում կազմում է 1-5 մլն: SportsBet-ի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն խաղադրույքներ իրականացնել:

Hitpost-ի և Yahoo!-ի գործարքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Hitpost-ի 7 հոգանոց խումբը կներգրավվի Yahoo!-ի կազմում:

Մեկնաբանել