Apple-ը հետաձգել է թարմացված iPad Mini-ի թողարկումը

Apple-ը հետաձգել է նոր սերնդի iPad Mini-ի թողարկումը, որը պետք է ներկայացվեր 2013թ․ հոկտեմբերին, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունն այժմ մշակում է iPad Mini-ի համար նախատեսված բարձրորակ Retina էկրանները:

Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոր սերնդի iPad Mini-ն կլինի ավելի բարակ, արտաքինով նման կլինի իր նախորդին: Գաջեթը հավանաբար կստանա նաև ոսկեգույն կաղապար, մատնահետքերի օպտիկական սկաներ, 64 բիտային A7 և երկրորդ M7 պրոցեսոր՝ ինչպես վերջերս թողարկված iPhone 5S սմարթֆոնը:

Մեկնաբանել