Ադրբեջանում ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր թեկնածուի նախընտրական հանդիպումը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին Գյանջայի դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիի հանդիպումը ընտրողների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Դահլիճում ազատ տեղ չի եղել, հարյուրավոր մարդիկ էլ դրսում են հավաքված եղել: Ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիներ տեղաշարժը, որոնք ցանկանում են մասնակցել հանդիպմանը: Ուժեղացված է նաև հսկողությունը դեպի քաղաք բերող ոստիկանական անցակետերում:
Բացի այդ՝ մարդկանց թատրոնի շենք չեն թողնում հիմնական մուտքից՝ դա հիմնավորելով վերանորոգման աշխատանքներով: Մարդկանց հարկադրում են շենք մտնել նեղ դռներով:
Ընդդիմադիր թեկնածուի այցի համար մի շարք այլ խոչընդտոտներ ևս ստեղծվել են: Տեղական կայքերում հայտարարություններ են տեղադրվել ՝ ընդդեմ Հասանլիի այցի:

Մեկնաբանել