Apple-ը խոստանում է շտկել iMessage-ի խնդիրը

Այս շաբաթ հայտնաբերվել էր Apple ընկերության iMessage մեսենջերի մի խնդիր, որի պատճառով iOS7 նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone, iPad և iPad Touch գաջեթներից հաղորդագրությունները չէին հասնում հասցեատիրոջը, հաղորդում է Mashable-ը: Խնդիրն առնչվում էր նաև վերոնշյալ սարքերից այլ արտադրողների հեռախոսներին հաղորդագրությունների ուղարկմանը:

Apple-ը պաշտոնապես հաստատել է խնդրի առկայությունը և հայտնել, որ արդեն զբաղվում է լուծման ուղղությամբ՝ թողարկելով iMessage-ի թարմացված տարբերակը:

iMessage-ը հնարավորություն է տալիս անվճար տեքստային հաղորդագրություններ ուղարկել Wi-Fi և 3G կապի միջոցների օգնությամբ՝ օգտագործելով բջջային սարքերն ու Mac համակարգիչը: Այլ բջջային սարքավորումների համեմատ՝ iMessage-ը հնարավորություն է տալիս հաղորդագրություններն ուղարկել հեռախոսից հեռախոս, հեռախոսից՝ iPad և iPod, ինչպես նաև՝ Mac համակարգիչներին: iOS 7-ից օգտվողները բողոքում են նաև սարքավորումների գրաֆիկական աշխատանքից:

Մեկնաբանել